Ապրիլի 16-ին ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից առաջ ՀՀ երրորդ նախագահը լրագրողներին խոստացել էր արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո հրավիրել մամուլի ասուլիս և առաջին հանդիպման ժամանակ պատասխանել ապրիլյան իրադարձությունների հետ կապված բոլոր հարցերին: Ընտրվել է կարճ տեսանյութերի ձևաչափը։
Սերժ Սարգսյանը ցանկություն է հայտնել, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունենա հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ անձամբ իրենից լսելու պատասխանները:
Ապրիլյան պատերազմի թեման դրանցից առաջինն է: