Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Այդ մասին 1lurer.am-ին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:
Նազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան:
Նշենք, ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը երեկ ձերբակալվել էր «Ձորագետ հիդրո»-ի գործով: