Նոր ստեղծվող Պարեկային ծառայության տարբերանշանի (լոգոյի) մրցույթ է հայտարարվել։ Այս մասին հայտարարում են ՀՀ ոստիկանությունից: Տարբերանշանն արտացոլված է լինելու պարեկային ծառայողների համազգեստի ու պարեկային ավտոմոբիլների վրա և պետք է խորհրդանշի Պարեկային ծառայության գործունեության բնույթը և արտահայտի գործառույթների հավաքական ամբողջության էությունը։
Պարեկային ծառայության հիմնական գործառույթներն են հանդիսանալու՝
-
հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովումը.
-
ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը.
-
քաղաքացիներին անհետաձգելի օգնության և հոգեբանական աջակցության ցուցաբերումը։
Մրցույթին կարող են մասնակցել ինչպես կազմակերպություններ, այնպես էլ՝ անհատ քաղաքացիներ։ Հաղթողը կպարգևատրվի Ոստիկանության ղեկավարության կողմից։ Հայտերն ընդունվում են մինչև ս. թ․ օգոստոսի 21-ը։
Պարեկային ծառայության տարբերանշանի (լոգոյի) էսքիզները կարող եք ուղարկել [email protected] Էլեկտրոնային փոստին։
Մանրամասների համար կարող եք զանգահարել +37410-59-69-61 հեռախոսահամարով։