Մատիկյանների այս տարվա ապրուստն է, դաշտից արդեն տուն են բերել, փռել արեւին չորանա։ Տան ավագը 80 Ռիմա տատը դժգոհ է, ժամանակին այսքան բանում էին, բերքն ավելի լավ էր դուրս գալիս, եղանակը, սերմը․․․ ոչ մի բան էլ առաջվանը չէ։
Ֆերմերը՝ Հրայր Մատիկյանն այս տարի այնքան էլ դժգոհ չէ: Օրինակ է բերում՝ անցած տարի բերքը մնաց դաշտում։ Բարձր գնով նոր սերմ էին ցանել, բայց կարկուտը մոտ 100 տոկոսով ավերել էր։ Կարկտահարված սերմն է ցանել, և արդյունքն այնքան էլ վատ չէ։
Այս տարի երկու անգամ թեթեւ կարկուտ խփեց Շիրակում, չգար, ավելի լավ կլիներ։ Հիմա այստեղ յոթ հոգանոց ընտանիքի ձմռան հացն է, մնացածը՝ կվաճառեն։
Շիրակ գյուղի վարչական ղեկավար Համլետ Ասատրյանը սկսել է սեփական արտերի հունձը: Արդյունքների մասին կհայտարարի, հենց քաղն ավարտի ու հաշվարկ անի, բայց կանխատեսում արդեն ունի։
Տեղումներն այս ամառ առատ էին, կարկուտն էլ այնքան չի վնասել, սպասում են բանջարեղենի առատ բերքի։ Օգոստոսի վերջերին կսկսեն քանդել վաղահաս կարտոֆիլը։
Բանջարեղենի համար լավ տարի էր, ասում է Ասատրյանը, ապա հավելում, սելավից Շիրակ գյուղում 10 ընտանիք է տուժել։ Վնասի չափերը հաշվարկել են, ներկայացրել մարզպետարան, հետո կառավարություն։ 80-90 տոկոս վնասներ կրախ տնտեսություններին կփոխհատուցեն։