ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերն այցելել են Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն։ Նրանք հանդիպել են կենտրոնի տնօրեն Դավիթ Ալթունյանին, ՀՀ Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Լիվ Էլին Ինդրեյթենին՝ քննարկելու, թե ինչպես է ԱՄՆ ՄԶԳ տրամադրած շտապ բուժօգնությունը նպաստում Հայաստանում COVID-19 համավարակի դեմ արձագանքին։
ԱՄՆ ՄԶԳ-ն, իր գործընկեր Յունիսեֆ Հայաստան-ի միջոցով, COVID-19-ի դեմ պայքարի համար հատկացրել է հետևյալ օժանդակությունը․
Տրամադրվել է 10,000 հետադարձ-տրանսկրիպտազային պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՀՏ-ՊՇՌ) թեստ՝ նվազեցնելով թեստավորման ժամանակը 5 ժամից մինչև 75 րոպե։
Հատկացվել է 40 օդից թթվածին խտացնող սարք (Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ):
Մշակվել է COVID-19-ի վերաբերլալ հանրակրթական և երեխաների խնամքի մասին բուժաշխատողների համար մասնագիտական նյութեր:
Կազմակերպվել է COVID-19-ի համավարակի պայմաններում նորածինների և փոքր երեխաների խնամքի վերաբերյալ դասընթացներ՝ 550 բուժաշխատողի համար: