ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել «Կառուցենք Հայաստանը նորովի» շարքից: Տեսանյութում ՀՀ-ում կատարվող հիմնանորոգման աշխատանքներն են:
Արարատի մարզ` Մ2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ իրանական սահման միջպետական ճանապարհ. հիմնանորոգվում է Տիգրանաշենի ոլորաններից մինչև Զանգակատուն ճանապարհահատվածը։ Տեղադրվում է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ. ներքին շերտ` 6 սմ, վերին շերտ` 4 սմ: Երակրությունը 9,6 կմ է:
Նորոգվել են ջրահեռացման համակարգերը, իրականացվել է կողնակների հարթեցում և լրացում: Աշխատանքների ավարտը նախատեսված է 2020թ.: Պայմանագրային արժեքը` 1 մլրդ դրամ: Վերջին անգամ այն հիմնանորոգվել է մոտ 20 տարի առաջ։