«Արևելք»-ը հայտնում է, որ Բեյրութում որոտացած պայթյունի հետևանքով մահացած 11 հայերից 2-ի ինքնությունը հայտնի է:
«Արևելք»-ը հայտնում է, որ Բեյրութում որոտացած պայթյունի հետևանքով մահացած 11 հայերից 2-ի ինքնությունը հայտնի է: Նրանք են Շանթ Հակոբյանը և Ալիս Պալյանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև հայազգի զոհերի ինքնությունը՝ Ժակ Բարամագյան, Անահիտ Բերբերյան, Լիզա Գավուքճյան, Վարուժան Թոսունյան, Կայա Ֆոտուլյան, Սարգիս Թեքիրյան:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Բեյրութի պայթյունից հայ երիտասարդ բուժքույր է զոհվել՝ Ջեսիկա Բեզջյանը:
Մահացել են նաև քաղաքական գործիչ Նազար Նաջարյանը, Տելիա Փափազյանը: