Կիրակի՝ օգոստոսի 9-ին, Լիբանանի Հայոց թեմի բոլոր եկեղեցիներում կմատուցվի պատարագ և կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների՝ հայտնում են Լիբանանի ազգային առաջնորդարանից:
Արարողությունը կսկսվի առավոտյան 9.30-ին:
Առաջնորդարանից հորդորում են հավատացյալներին, պահպանելով հակահամաճարակային կանոնները, ներկա գտնվել պատարագին և աղոթել զոհվածների համար: