Ինտերպոլը Լիբանանի կառավարության խնդրանքով փորձագետների խումբ կուղարկի Բեյրութ` նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` վկայակոչելով կառավարության հայտարարությունը:
«Լիբանանի իշխանությունների խնդրանքով` Ինտերպոլը փորձագետների խումբ կուղարկի Բեյրութ` պայթյունի հանգամանքներն ուսումնասիրելու համար, որի հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ և քաղաքի զգալի հատվածներ վնասներ են կրել: Միջազգային աշխատանքային խմբի մասնագետները կօգնեն տեղի իշխանություններին»,- ասվում է հայտարարությունում:
Լիբանանի նախագահ Միշել Աունն ավելի վաղ հայտարարել Էր, որ Բեյրութի նավահանգստային գոտում օգոստոսի 4-ին տեղի ունեցած հզոր պայթյունների պատճառը դարձել Է պահեստում պահվող 2750 տոննա ամոնիակի սելիտրան, որը բռնագրավվել Էր մաքսային ծառայությունների կողմից: