ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ հայ հետազոտողները սկսում են կորոնավիրուսի հանդեպ հակամարմինների հետազոտությունները՝ ԵՊԲՀ COVID_Antibody նախագծի շրջանակում:
«Ամբողջ աշխարհում վերջին մի քանի ամիսների ընթացքում մեկնարկել են կորոնավիրուսի հանդեպ առաջացած հակամարմինների հետազոտություններ, բնականաբար, ԵՊԲՀ հետազոտողները ևս միանում են գիտական այդ մարտահրավերին և սկսում են հակա-SARS-CoV2 հակամարմինների հետազոտությունը Covid_Antibody նախագծի շրջանակներում»,- նշել է Մուրադյանը: