Օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 13-ի: Այդ մասին 1lurer.am-ին հայտնեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նա նշեց, որ Լիբանանում ՀՀ դեսպանությունից քիչ առաջ հայտնել են, որ զոհված հայերի թիվը հասել է 13-ի:
Նշենք, Բեյրութում որոտացած պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 150-ը, կա ավելի քան 5000 վիրավոր: