Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալվել է Լիբանանի մայրաքաղաքի նավահանգստի 16 աշխատակից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով ռազմական դատարանի ներկայացուցիչ, դատավորի պարտականությունները կատարող Ֆադի Աքիքիին:
Նշվում է, իրավապահները հարցաքննել են ավելի քան 18 մարդու` նավահանգստի վարչական խորհրդի անդամներին և մաքսատան աշխատակիցներին: Հետաքննության առաջին փուլն ավարտվել է:
Լիբանանի նախագահ Միշել Աունն ավելի վաղ հայտարարել Էր, որ Բեյրութի նավահանգստային գոտում տեղի ունեցած հզոր պայթյունների պատճառը դարձել Է պահեստում պահվող 2750 տոննա ամոնիակի սելիտրան, որը բռնագրավվել Էր մաքսային ծառայությունների կողմից:
Վերջին տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 137-ը, վիրավորվել է ավելի քան 5000 մարդ: Զոհերի թվում 11 հայ կա։