Բեյրութում որոտացած ավերիչ պայթյունի զոհերի թիվը հասել է 149-ի: Պայթյունի հետևանքով վիրավորում ստացած ավելի քան 10 մարդ այսօր մահացել է վերակենդանացման բաժանմունքներում՝ հայտնում է տեղի L'Orient-Le Jour պարբերականը՝ վկայակոչելով Լիբանանի առողջապահության նախարարի հայտարարությունը:
Գերատեսչությունից հայտնել են, որ ողբերգության հետևանքով վիրավորների թիվը ավելի քան 5 հազար է, ավելի քան 300 հազար մարդ մնացել է առանց տանիքի:
Պարբերականի տեղեկություններով՝ երկրի մի քանի շրջաններում արդեն սկսվել են զոհերի հուղարկավորությունները: Դրանք անցկացվում են ինչպես քրիստոնեական, այնպես էլ մուսուլմանական սովորույթների համաձայն: