Նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 7-ին ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության նախագահի ապրիլի 12-ին ստորագրած «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» հրամանագրի հավելվածի 24-րդ կետում լրացում կատարելու մասին:
Համաձայն հրամանագրի՝ տվյալ կետով նախատեսված սահմանափակումներից պարետի որոշմամբ կարող են նախատեսվել բացառություններ, ինչպես նաև կարող է սահմանվել բացօթյա միջոցառումը որպես հանրային միջոցառում որակելու համար անձանց մասնակցության այլ թվաքանակ: