Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի Էջմիածնում տեղակայված ուսումնական կետրոնում մեկնարկել է Սիրիա մեկնող հերթական անձնակազմի վերապատրաստման դասընթացը: Այս մասին տեղեկացնում են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Դասընթացների նպատակն է սակրավորներին տալ հումանիտար ականազերծման բոլոր անհրաժեշտ հմտությունները ձեռքով ականազերծում իրականացնելու համար Սիրիայի Արաբական Հանրապետությունում՝ համաձայն հակաականային գործողությունների միջազգային չափորոշիչների և Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՄԱԿ-ի ականազերծման ծառայությունների կենտրոնի կողմից հավաստագրված գործողությունների ստանդարտ ընթացակարգերի: Դասընթացները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 15-ը: