Կորոնավիրուսի՝ հնարավոր ներթափանցումը օդանավ կանխարգելելու նպատակով «Զվարթնոց» միջազգային օդանավակայան մուտք գործելուն պես այսուհետ պարտադիր և անվտանգ կերպով կախտահանվեն ուղևորների ուղեբեռները և ձեռքի իրերը՝, հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունից:
«Ուստի, խնդրում ենք օդանավակայան ժամանելիս նախապես չփաթեթավորել ուղեբեռները և ձեռքի իրերը, այլապես օդանավակայանում ստիպված պետք է հեռացվի փաթեթավորումը:
Նշենք նաև, որ ցանկության դեպքում օդանավակայանում ևս հնարավոր է փաթեթավորել իրերը, որոնք փաթեթավորելուց հետո ևս մեկ անգամ ախտահանվելու են հատուկ նյութերով»,- ասված է հաղորդագրության մեջ: