Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ օգոստոսի 8-ի երեկոյան Երևանից տեղի կունենա առաջին թռիչքը Բեյրութ, որով Հայաստանի Հանրապետության Կառավարությունը 12 տոննա հումանիտար աջակցություն կուղարկի Լիբանանի Հանրապետության կառավարությանը:
«Օգոստոսի 8-ի երեկոյան Երևանից տեղի կունենա առաջին թռիչքը Բեյրութ, որով Հայաստանի Հանրապետության Կառավարությունը 12 տոննա հումանիտար աջակցություն կուղարկի Լիբանանի Հանրապետության կառավարությանը:
Հաջորդ շաբաթվա ընթացքում կիրականացվի հումանիտար աջակցության ևս 2 թռիչք: Բեյրութ կմեկնի նաև ՀՀ Կառավարության, Ազգային ժողովի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը»,- ասված է վարչապետի գրառման մեջ: