Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը հայտնում է՝ իրենք որևէ առնչություն չունեն Բեյրութում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետ, սակայն միևնույն ժամանակ հաստատել են, որ 2013-ին նավը Բաթումից ամոնիումի նիտրատ է փոխադրել Մոզամբիկ, որը, սակայն, հայտնվել է Լիբանանում։
Ծովային տրանսպորտի գործակալությունը հայտնել է, որ ամոնիումի նիտրատը Վրաստանից արտահանվող հիմնական ապրանքներից է, և որ այդ բեռը 7 տարի առաջ ուղարկվել է Բաթումի նավահանգստից՝ Մոլդովայի դրոշի ներքո նավարկող նավով։
Ավելի վաղ, Լիբանանի ներքին գործերի նախարարը հայտարարել էր, որ երկիրը հրաժարվում է միջազգային փորձագետներից` Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետաքննությանը մասնակցելու համար: