Կառավարության որոշմամբ նախատեսվում է ՀՀ սեփականությունը հանդիսացող Երևան, Կենտրոն, Աբովյան փողոց 9 վարչական շենքը՝ 2191,2 քմ ընդհանուր մակերեսով, 536,608,652 ՀՀ դրամ կադաստրային արժեքով և վարչական շենքի սպասարկման հողամասը՝ 0,05685 հա մակերեսով ու 34,098,000 ՀՀ դրամ արժեքով հետ վերցնել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից և ամրացնել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:
Ըստ հիմնավորման՝ 2020 թ. հունվարին ավարտվել է նախկին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության անձնակազմի և նրանց անհրաժեշտ գրասենյակային գույքի տեղափոխման աշխատանքները՝ վերոնշյալ շենքից Կառավարական տուն 2 շենք:
Որոշմամբ կիրականացվի պետական գույքի արդյունավետ կառավարում: