Թոշակառուն խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը իր կենսաթոշակի վրա դրված արգելանքը վերացնելու հարցում, հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
Ըստ ներկայացված բողոքի՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից արգելանք է դրվել քաղաքացու կենսաթոշակային հաշվի վրա 100 տոկոսի չափով: Արդյունքում, նա չի կարողացել տնօրինել իր գումարը:
Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման արդյունքում, նոր կորոնավիրուսային (COVID-19) համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում, քաղաքացու կենսաթոշակի վրա դրված արգելանքն ամբողջությամբ հանվել է: