Պակիստանի Կարաչի քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ նռնակ է պայթել, տուժել է 39 մարդ, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին հայտնում է Regnum-ը` հղում անելով տեղի լրատվամիջոցներին:
Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ: Պարզվում են միջադեպի հանգամանքները: Նշվում է, որ նռնակը նետել են մոտոցիկլետով բազմությանը մոտեցած 2 անձինք։
Միջոցառումը կազմակերպվել էր «Ջամաաթ-ի-Իսլամի» կազմակերպության կողմից` Հնդկաստանի կողմից հյուսիսային Ջամմու և Քաշմիր նահանգի հատուկ կարգավիճակի չեղարկման 1 տարվա կապակցությամբ։