Ամուլսարի հանքի շահագործման դեմ Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ ահազանգի և սոցիալական մեդիայի մշտադիտարկման հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ կունենան բերման ենթարկված անձանց, այդ թվում բերման ենթարկված իրավապաշտպանների հետ, կծանոթանան նրանց իրավունքների ապահովման վիճակին, բերման ենթարկելու հիմքերին:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները բերման են ենթարկվել: