Ճանապարհային ոստիկանությունը հանրապետության քաղաքներում ու ճանապարհներին շարունակում է իրականացնել ուժեղացված ծառայություն։ Օգոստոսի 5-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի և երկրորդ սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել Արմավիրում և Էջմիածնում։
Տարբեր խախտումների համար 24 տրանսպորտային միջոց տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք. 5 վարորդ երթևեկում էր առանց վարորդական վկայականի, 17 մեքենա առանց ԱՊՊԱ պայմանագրի էր, իսկ 18-ի դիմապակին թույլատրելիից մուգ էր։
Հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 5 մեքենա:
Ճանապարհային ոստիկանները ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր խախտումների համար կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ 164 արձանագրություն։