Հնդկաստանի արևմտյան շրջաններից մեկի հիվանդանոցում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մահացել է կորոնավիրուսով վարակված ութ հիվանդ: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն:
Հրդեհը բռնկվել էր հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, որը կես ժամում սկսել էր տարածվել: Դեպքի վայրում աշխատում են հրշեջ ծառայությունները:
Հրդեհի առաջացման պատճառները ճշտվում են: Դեպքի առնչությամբ քննություն է սկսվել: