Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հսկայական վնասներ են կրել հայկական թաղամասերը: Այդ մասին 1lurer.am-ի հետ զրույցում հայտնեց լիբանանահայ գործարար, բարերար Ալեքո Պեզիքյանը: Նա նշեց, որ Բեյրութի և հարակից շրջանների շուրջ 30 տոկոսը հայեր են՝ առևտրականներ, արվեստագետներ: Կան հայերի հիմնարկներ, որոնք քանդված և վնասված են:
«Հայկական գաղութը շատ մեծ վնասներ է կրել: Այդ պայթյունը 20 կմ տարածությամբ ազդեցություն է ունեցել մինչև Անթիլիասի Մեծն Տանն Կիլիկիո կաթողիկոսության թաղամասերը, բլուրային շրջանը»,- ասաց Պեզիքյանը:
Լիբանանահայը հայտնեց, որ 250 հազարից ավելի բնակիչ անօթևան է մնացել: Նա շեշտեց, որ ամբողջ աշխարհը պետք է պատրաստակամ լինի օժանդակել՝ Լիբանանի վնասները վերականգնելու հարցում, քանի որ միայն մեկ իշխանությունը չի կարող լուծել այդ հարցը, եթե միջազգային օգնություն չլինի: