ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, գործադիր կոմիտեի անդամ Աննա Թադևոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանն այցելել են Բերդ համայնքի Պառավաքար, Ներքին Կարմիր Աղբյուր, Այգեձոր գյուղեր՝ ծանոթանալու համայնքի խաղադաշտերի ներկա վիճակին և առկա խնդիրներին:
Ինչպես հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, ՀՖՖ-ն շարունակում է հավատարիմ մնալ իր ռազմավարական ուղղություններից մեկին՝ մարզերում ենթակառուցվածքների բարելավմանը և նորերի ստեղծմանը: