Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է։ Այդ մասին 1lurer.am-ին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Նա նշեց, որ Ռ.Նազարյանը ձերբակալվել է ՀՔԾ-ում քննվող գործի շրջանակում։ Այլ մանրամասներ ՀՔԾ խոսնակը չհայտնեց:
Նշենք, Ռոբերտ Նազարյանը 2008-2018 թթ. զբաղեցրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Իսկ 2001-2003թթ. եղել է Երևանի քաղաքապետը: