Worldometers կայքը ներկայացրել է կորոնավիրուսի տարածման գլոբալ վիճակագրությունն այսօր:
Այսպիսով՝ ամբողջ աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը կազմում է 18 միլիոն 999977, մահացության համաշխարհային ցուցանիշը 711622 է, ապաքինվածները 12 միլիոն 187188-ն են:
Վարակվածների ու մահերի թվով կրկին առաջատար է Միացյալ Նահանգները: Այս երկրում կա 4 միլիոն 973741 վարակված, մահացել է 161607 հիվանդ, ապաքինվածների թիվը կազմում է 2 միլիոն 540880:
Երկրորդ տեղում է Բրազիլիան: Լատինամերիկյան այս երկրում վարակվել է մոտ 2 միլիոն 862800 մարդ: Այստեղ մահացության ցուցանիշը կազմում է 97418:
Երրորդը Հնդկաստանն է: Այստեղ վարակվել է 1 միլիոն 967700 քաղաքացի, մահացել՝ 40772 մարդ:
Ռուսաստանի Դաշնությունը չորրորդն է: Այս երկրում կա 871894 վարակված, մահացել է 14606 հիվանդ, ապաքինվածների թիվը գերազանցում է 676350-ը:
Հինգերորդ տեղում է ՀԱՀ-ն: Աֆրիկյան այս երկրում վարակված է 529877 մարդ, մահացել է ավելի քան 9290 հիվանդ:
Վեցերորդը Մեքսիկան է՝ 456100 վարակվածով: Այստեղ մահացել է ավելի քան 49690 հիվանդ:
Հաջորդում են՝ Պերուն, Չիլին, Իսպանիան, Կոլումբիան, Իրանը, Մեծ Բրիտանիան, Սաուդյան Արաբիան, Պակիստանը, Բանգլադեշը, Իտալիան, Թուրքիան, Արգենտինա, Գերմանիան:
Ըստ Worldometers կայքի՝ Հայաստանը վարակվածների թվով 51-րդն է աշխարհում: