ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը ՀՀ Կառավարության միջոցներով իրականացրել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Շինարարների փողոցի հիմնանորոգումը:
610 մետր երկարությամբ ներհամայնքային ճանապարհը գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում և չէր վերանորոգվել` 90-ականներից ի վեր: Այս ծրագրով 610 մետր ճանապարհահատվածի հիմնանորոգումից բացի վերակառուցվել են նաև մայթերը` 1136 մետր երկարությամբ:
Շինարարների փողոցը Արթիկի ամենաբանուկ փողոցներից է, տարածքում ենթակառուցվածքների զարգացմանը զուգահեռ առաջնային էր ճանապարհի նորոգումը: Պետական բյուջեից ներդրումը կազմել է 80 միլիոն 476 հազար դրամ: