Իտալիայի Քաղավիացիայի գործակալությունը սպառնում է արգելել Ryanair ավիաընկերության թռիչքները երկիր` COVID-19-ի համավարակի պայմաններում անվտանգության կանոնները խախտելու պատճառով՝ գրում է Euronews-ը:
Նշվում է, որ ավիափոխադրողը պարբերաբար խախտում է Իտալիայում կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված կանոնները:
Իտալիայի Քաղավիացիայի գործակալությունից հայտնել են, որ հետագա խախտումների պատճառով ավիաընկերությունը կարող է զրկվել Իտալիայի օդանավակայաններում աշխատելու իրավունքից:
Ryanair ավիաընկերությունը տեղեկացրել է, որ անում է հնարավոր ամեն ինչ՝ օդանավերում և օդանավակայաններում ուղևորների շփումները նվազագույնի հասցնելու համար: