Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի պատվաստանյութը կարող է հայտնվել նախքան երկրի նախագահի ընտրությունները: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին տեղեկացնում է Anadolu գործակալությունը:
Կորոնավիրուսի պատվաստանյութի թեմային անդրադարձ է եղել Թրամփի՝ ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ:
Թրամփի կանխատեսումներով, դեղամիջոցի հայտնվելու ժամկետները խիստ տարբերվում են առողջապահության ոլորտի մասնագետների հնչեցրած հայտարարություններից, որոնց հավաստմամբ, պատվաստանյութը չի կարող ստեղծվել նախքան տարեվերջ կամ 2021-ի սկիզբը: