ԱՄՆ ոստիկանությունը բերման է ենթարկել երեք անչափահասի, որոնք իրավապահներից փախուստի դիմելիս ներխուժել են Ֆլորիդայում՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի առանձնատան տարածք: Նրանց մոտ հրազեն է եղել՝ գրում է РИА Новости-ն:
Ոստիկանները ուղղաթիռի և ծառայողական շան միջոցով անմիջապես հայտնաբերել են 15-ամյա պատանիներին, որոնք հասցրել են անմիջապես դեն նետել զենքով ուսապարկը:
Պատանի հանցագործները գաղափար անգամ չեն ունեցել, թե որտեղ են գտնվում: Դեպքի պահին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կամ նրա ընտանիքի անդամներն առանձնատանը չեն եղել: