Եվրահանձնաժողովն ավելի քան 33 միլիոն եվրո է տրամադրել Լիբանանին՝ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքները հաղթահարելու նպատակով: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ՝ գրում է ТАСС գործակալությունը:
«Եվրահանձնաժողովն ավելի քան 33 մլն եվրո է հատկացրել շտապ կարիքների, բժշկական օժանդակության ու սարքավորումների, ինչպես նաև չափազանց կարևոր ենթակառուցվածքների պաշտպանության համար»,-ասվում է հայտարարության մեջ:
Եվրահանձնաժողովը կուսումնասիրի նաև հետագա աջակցության հարցը՝ կախված հումանիտար պահանջարկի ընթացիկ գնահատականից: