Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Բեյրութ. առաջին պետության ղեկավարը, որը Լիբանանի մայրաքաղաքում է հզոր պայթյունից հետո՝ գրում է France 24-ը:
Ֆրանսիայի նախագահին ողջունել է Լիբանանի նախագահ Միշել Աունը: Էմանուել Մակրոնը մեկնել է դեպքի վայր, որտեղ հանդիպել է Լիբանանի ու Ֆրանսիայի փրկարարական խմբերի հետ:
Եվրոպական երկրի ղեկավարն իր աջակցության ու բարեկամության ուղերձն է հղել Լիբանանի ժողովրդին:
Մակրոնը Լիբանանի քաղաքական վերնախավին հորդորել է անհապաղ բարեփոխումներ իրականացնել:
«Լիբանանն առերեսվում է քաղաքական ու տնտեսական ճգնաժամին, որին շտապ լուծում է անհրաժեշտ: Եթե բարեփոխումներ չիրականացվեն, ապա Լիբանանը կշարունակի տառապել»,-հայտարարել է Էմանուել Մակրոնը: