Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում բերման ենթարկված մի խումբ անձինք ունեն Միացյալ Նահանգների անձնագիր կամ ամուսնական կապի մեջ են ամերիկացի կանանց հետ՝ գրում է Reuters լրատվական գործակալությունը:
Բելառուսում օգոստոսի 9-ին նախանշված նախագահի ընտրությունների նախաշեմին հանրապետության տարածքում բերման ենթարկված օտարերկրացիների հետ կապված խառնաշփոթը շարունակվում է, որի հանգամանքներն աստիճանաբար պարզվում են:
Հանրապետության նախագահն այլ մանրամասներ չի հաղորդել:
Բելառուսում Միացյալ Նահանգների դեսպանատունը չի արձագանքել Լուկաշենկոյի՝ հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին: