ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել:
Ապաքինվել է COVID-19-ի ախտորոշում ունեցող 12 քաղաքացի:
Առայսօր նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 248 մարդու մոտ, որից 201-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 46, ընդհանուր մեկուսացված է 87 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 183 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր իրականացվել է 6526 փորձանմուշի հետազոտություն: