ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրիին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:
«Ձերդ գերազանցություն,
խոր կսկիծով տեղեկացանք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի մասին:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից Ձեզ եմ հղում մեր խորին ցավակցությունը և մխիթարական խոսքը՝ զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, իսկ բոլոր տուժածներին՝ շուտափույթ ապաքինում:
Համոզված եմ, որ Լիբանանի ժողովուրդը ուժ և հաստատակամություն կգտնի բուժելու այս աղետի հասցրած վերքերը և արագ վերականգնելու ավերածությունները:
Ընդունեք, խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանացս հավաստիքը»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ցավակցական ուղերձում: