Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ և նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Անմիջական մթնոլորտում զրուցակիցները քննարկել են սոցիալ-տնտեսական և քաղաքական հարցերի լայն շրջանակ՝ տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը: