Հայաստանի խորհրդարանի շենքն ի զորակցություն եղբայրական Լիբանանի՝ պատվել է Լիբանանի դրոշի գույներով: Քաղաքապետարանի շենքի պատերին նույնպես փողփողում է Լիբանանի դրոշը և Բեյրութի զինանշանը: Երևանը և Բեյրութը քույր քաղաքներ են ճանաչվել 1997 թ.-ին:
Քաղաքապետ Հայկ Մարությանն ավելի վաղ երևանցիների անունից ցավակցական ուղերձ էր հղել Բեյրութի իր պաշտոնակից Ջամալ Իտանիին: