Միացյալ Նահանգները հաջորդ շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ կներկայացնի Իրանի նկատմամբ կիրառվող զենքի էմբարգոյի ժամկետը երկարաձգելու բանաձև: Պաշտոնական Վաշինգտոնի որոշման մասին տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն՝ գրում է Anadolu գործակալությունը:
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ-ի այս քայլը «չափազանց ողջամիտ է»:
«Մենք երաշխավորում ենք, որ զենքի էմբարգոն կերկարաձգվի»,- հայտնել է Փոմփեոն՝ ցանկանալով պատասխանել Ռուսաստանի ու Չինաստանի ընդդիմությանը:
Իրանի նկատմամբ զենքի էմբարգոյի ժամկետը լրանում է հոկտեմբերի 18-ին՝ համաձայն Իրանի հետ կնքած միջուկային գործարքի:
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ կան երկրներ, որոնք հերթ են կանգնել Իրանին զենք վաճառելու համար, ինչը կապակայունացնի Մերձավոր Արևելքի տարածաշրջանը՝ վտանգի տակ դնելով Իսրայելը, Եվրոպան, ինչպես նաև Միացյալ Նահանգները: Փոմփեոն նշել է, որ ԱՄՆ-ն դա թույլ չի տա: