«Մոդեռնա» ընկերությունից հայտնել են, որ կորոնավիրուսի իրենց փորձնական պատվաստանյութի գնման վերաբերյալ փոքր գործարքների դեպքում յուրաքանչյուր չափաբաժինը կվաճառվի 32-37 դոլար: Այս մասին հայտնում է Al Arabiya-ն:
Կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման մրցավազքը վճռորոշ փուլին հասնելուն պես, երբ մի քանի թեկնածու անցնում են վերջնական ուսումնասիրությունները, դեղամիջոցի գինը խիստ վերահսկողության է ենթարկվում:
«Մոդեռնա» ընկերության երկու չափաբաժնով պատվաստանյութը մեկ անձի համար կարժենա 64-74 դոլար:
Կորոնավիրուսի պատվաստանյութ ստեղծելու համար այս ընկերությունը Միացյալ Նահանգների կառավարութունից ստացել է մոտ 1 միլիարդ դոլար: