«Հայաստան» համահայկական հիմնադրամը մեկնարկում է «Հրատապ օգնություն լիբանանահայերին» խորագրով նոր դրամահավաք-արշավ:
«Հայկական ամենահին համայնքներից մեկը, որը մեկ դարից ավելի մեր ազգային անկոտրում ոգու և գոյատևման խորհրդանիշն է, այսօր մեր աջակցության կարիքն ունի։
Բեյրութի աղետալի պայթյունը բազմապատկեց Լիբանանում տիրող տնտեսական երկարատև ճգնաժամն ու համաճարակի հետևանքները՝ անելանելի իրավիճակ ստեղծելով մեր հայրենակիցների համար։ Տարիներ շարունակ Լիբանանի հայ համայնքը մեծ նվիրումով սատարել է թե Հայրենիքին, թե սփյուռքի համայնքներին։ Այժմ մեր գործելու ժամանակն է։
Հայապահպանման նվիրական իր առաքելությանը համահունչ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը նախորդ տարվա տնտեսական ճգնաժամի ժամանակ ամուր կանգնեց Լիբանանում գործող հայկական կրթամշակութային օջախների կողքին՝ ցուցաբերելով շարունակական աջակցություն:
Բեյրութի աղետաբեր պայթյունի հետևանքով առաջացած դժվարությունները հաղթահարելու նպատակով մենք մեր հայրենակիցների համազգային համախմբման կարիքն ունենք:
Կոչ ենք անում միանալ համահայկական այս կարևոր ձեռնարկին։ Ձեր նվիրատվությունները կարող եք իրականացնել հիմնադրամի կայքում ստեղծված հատուկ դրամահավաք-արշավի այս հարթակով՝ https://www.himnadram.org/hy, ինչպես նաև փոխանցումներ կատարել ներքոնշյալ հաշվեհամարներին:
Հավաքագրված ողջ գումարն ուղղվելու է լիբանանահայերի ամենահրատապ կարիքներին»,- ասված է հիմնադրամի հայտարարության մեջ:
հ/հ 103003240159
(AMD)
«Հայաստան»
համահայկական
հիմնադրամ
Beneficiary’s Bank:
Acc. No:
400886424101 EUR
Central Bank of the
Republic of Armenia
SWIFT (BIC) code:
CBRAAM22
Beneficiary: Acc.
103003249150
All-Armenian Fund
Beneficiary’s Bank:
Acc. No: 001-1-
010782
Central Bank of the
Republic of Armenia
SWIFT (BIC) code:
CBRAAM22
Beneficiary: Acc.
103003241157
All-Armenian Fund
Банк получателя
К/с 30111810400000000002
Центальный Банк Республики
Армения
ИНН 9909106378
КПП 774487001
Общеармянский фонд
Получалель
Счет: 103003248152
Обшеармянский фонд