Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆը Հայաստանի Հանրապետության առողջապահության առաջին փոխնախարար Անահիտ Ավանեսյանին է փոխանցել 25.000 եվրո արժողության բժշկական պարագաներ: Այս մասին հայտնում է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունը:
«Սա ևս մեկ ներդրում է կորոնավիրուսի դեմ պայքարում: Նյութական աջակցությունը հնարավոր է դարձել Գերմանիայի որոնողական և փրկարարական ծառայության (I.S.A.R. Germany) շնորհիվ, որի բժշկական թիմերից մեկը հուլիսի երկրորդ կեսին Հայաստանում աջակցում էր COVID-19-ի դեմ պայքարող հայ բժիշկներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: