Facebook և Twitter սոցիալական ցանցերը սահմանափակումներ են կիրառել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հաշիվների նկատմամբ՝ գրում է BBC-ն:
Facebook-ը հեռացրել է Fox News-ին տված հարցազրույցի տեսագրությունը, որտեղ Սպիտակ տան ղեկավարը կորոնավիրուսի համավարակի մասին խոսելիս հայտնում է, որ «երեխաները կորոնավիրուսի դեմ դիմադրողականություն ունեն»:
Twitter-ն էլ սառեցրել է այս հարթակում ԱՄՆ նախագահի հաշիվը մինչև նույն հրապարակումը կհեռացվի:
Սոցիալական ցանցերի ղեկավարությունների հավաստմամբ, Թրամփի խոսքը պարունակում է կորոնավիրուսի վերաբերյալ վնասակար ապատեղեկատվություն:
Միացյալ Նահանգների առողջապահության ոլորտի մասնագետները հստակեցնում են, որ երեխաները կորոնավիրուսի դեմ դիմադրողականություն չունեն: