Կառավարության շենքի դիմաց այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին նախաձեռնել ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման:
Ոստիկանները ակցիայի մասնակիցներից մի քանիսին բերման ենթարկեցին՝ ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու համար:
Ոստիկանության բաժանմունքներ տարվեցին նաև իրավապաշտպաններ Արա Ղարագյոզյանը և Նինա Կարապետյանցը: