ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ցավակցել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի հարազատներին և արագ ապաքինում մաղթել վիրավորներին:
«Ցնցված եմ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի ու դրա հետևանքների մասին լուրով։ Ցավակցում եմ զոհերի հարազատներին և արագ կազդուրում մաղթում վիրավորներին։
Զորակցությունս եմ հայտնում Լիբանանի հայությանը, Լիբանանի եղբայրական ժողովրդին ու պետությանը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Ավինյանը։