Վրաստանը կանոնավոր ավիահաղորդակցությունը վերսկսել է Գերմանիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի հետ։
Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան հայտարարել է, որ ավիահաղորդակցության վերսկսումից հետո առաջին զբոսաշրջիկներն արդեն ժամանել են երկիր:
«Չվերթներ են իրականացվում Մյունխենից, վաղն առաջին ինքնաթիռն ենք սպասում Ռիգայից։ Վերջերս օդանավ է ժամանել նաև Փարիզից»,- հայտարարել է Թուրնավան ու հավելել, որ օդանավակայանում ուղևորների մեծամասնությունը հետազոտվել է: