Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցություն է հայտնել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։
«Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկային կորուստների ցավն անչափելի մեծ է և դաժան:
Արցախի խորհրդարանի և անձամբ իմ անունից վշտակցություն ենք հղում Լիբանանի իշխանություններին և ժողովրդին, որոնց մեջ նաև մեր ազգակիցներն են. տոկունություն և ոգու ամրություն ձեզ՝ այդ արհավիրքի ցավը մեղմելու համար»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Թովմասյանը: