Սահմանապահ Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Չինարի գյուղերում էինք: Պետական բյուջեի միջոցներով ընթացքի մեջ են հրետակոծությունից տուժած տների վերականգնման, նորոգման աշխատանքները, ինչին հետևեցինք շրջայցի ընթացքում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Առաջիկայում ֆինանսավորման երկրորդ փուլով կմեկնարկեն առավել մեծ ծավալի աշխատանքներ: Դե իսկ սահմանի գյուղերի մեր հայրենակիցների հետ կարճատև, բայց ջերմ ու մտերմիկ զրույցները այցի ամենաոգևորիչ ու հիշարժան պահերն էին:
Սահմանի բնակչի խիզախ ոգին կոտրել հնարավոր չէ, իսկ մենք պարտավոր ենք անել հնարավոր ամենը` նրանց բարեկեցությունն ապահովելու համար»,- գրել է Պապիկյանը: