Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո անցկացվող ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով հարցին, թե հաջողվել է տեղորոշել այն մարդկանց, որոնք ասում են՝ կորոնավիրուս չկա, ասաց.
«Պարզվել է այն մարդկանց շրջանակը, որոնք այդ տիպի քարոզչություն են ծավալել և շարունակում են ծավալել: Այլ հարց է, թե նրանց արարքն այսօրվա քրեաիրավական օրենսդրության տեսակետից ինչ սանկցիաներ, գործողություններ է առաջացնում: Մենք այդ ամենը վերլուծում ենք»,- ասաց վարչապետը: